ԴԱԻՇ-ի դեմ ձեռնարկած հատուկ գործողության արդյունքում՝ կապված Ստամբուլում իրականացված ահաբեկչության հետ, ձերբակալվել են ծագումով սիրիացի 17 մարդ, տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում ահաբեկչություն էր իրականացվել, որի հետևանքով զոհվել էին Գերմանիայի 10 քաղաքացիներ: Բացի դրանից, հունվարի 14-ին Թուրքիայի Դիարբեքիր նահանգում ոստիկանական բաժանմունքների վրա զինված հարձակումների արդյունքում զոհվել են 6, վիրավորվել 39 մարդ:







































