Գերմանիայում ձերբակալվել է Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի հսկիչներից մեկը: Այս մասին է տեղեկացնում Շտուտգարտի դատախազությունը: Ձերբակալվածի անունը չի հրապարակվում:
Հետաքննության տվյալներով՝ 93 տարեկան կասկածյալը 1941-1948 թթ. աշխատել է Օսվենցիմում: Տղամարդը մեղադրվում է սպանությանը մասնակից լինելու մեջ, սակայն այլ տվյալներ դեռ չեն հաղորդվում:
Ինչևէ, դատախազները հակված են մտածել, որ հսկիչն անձամբ սպանություններին չի մասնակցել, սակայն իր գործողություններով ուղղակի օգնություն է ցուցաբերել կատարողներին: Ձերբակալվածին քննած բժիշկը նշել է, որ նրա առողջական վիճակը թույլ է տալիս իր բանտարկությունը բանտում անցկացնել:










































