Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորել է իր ժողովրդին Իրանի միջուկային ծրագրի իրացմանը պաշտոնապես անցնելու հետ կապված` համաձայն համատեղ համընդհանուր գործողությունների ծրագրի:
«Ես երախտագիտություն եմ հայտնում Աստծուն օրհնության համար, և խոնարհվում եմ իրանցի ժողովրդի մեծության և համբերատարությա առջև: Շնորհավորում եմ այդ փառավոր հաղթանակի հետ կապված»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:










































