Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ իր կարծիքով՝ «արքայական» ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ներկա պահին հանդիսանում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:
«Ներկա պահին Ռոնալդուի մոտ ամեն ինչ կարգին է, ես նրան ամբողջությամբ վստահում եմ ու գոհ եմ նրա գործողություններից: Ինձ համար Կրիշտիանուն ներկա պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է:
Նա այն ֆուտբոլիստներից է, որոնցով պայմանավորված է խաղի արդյունքը: Նրա վերաբերյալ մշտապես շատ են խոսակցությունները, բայց ես գոհ եմ Ռոնալդուից:
Ինչ վերաբերում է Խամեսին, ապա նա թիմի մի մասն է: Շուտով կիմանաք՝ նա մասնակցելո՞ւ է առաջիկա խաղին, թե՞ ոչ»,- «Goal.com»-ը փոխանցում է Զիդանի խոսքը:







































