Ֆուտբոլի Իտալիայի Ա Սերիայի 20-րդ տուրի շրջանակում «Ինտեր»-ը հյուրընկալվեց «Ատալանտա»-ին:
Հանդիպման 17-րդ րոպեին «Ինտեր»-ի կոլումբիացի պաշտպան Ջեյսոն Մուրիլոն գրավեց սեփական դարպասը: Ընդամենը 8 րոպե անց տանտերերի բրազիլացի պաշտպան Ռաֆայել Տոլոյին ևս դարձավ ինքնագոլի հեղինակ՝ հավասարեցնելով խաղի հաշիվը:
Այսպիսով՝ Միլանի «Ինտեր»-ն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը, սակայն իրեն շրջանցելու լավ հնարավորություն ընձեռնում «Յուվենթուս»-ին ու «Ֆիորենտինա»-ին, որոնք դեռևս պետք է անցկացնեն տուրի իրենց հանդիպումները:
Իտալիայի Ա Սերիա. 20-րդ տուր. «Ատալանտա» – «Ինտեր»՝ 1:1
Գոլերը՝ 17´ Մուրիլո(1:0, ինքնագոլ), 25´ Տոլոյի(1:1, ինքնագոլ):











































