Առանց ծախսերի ավելացման ԵՄ-ի ռազմական հնարավորությունների ուժեղացման վերաբերյալ խոսակցություններն այդպես էլ օդում կմնան: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության և անվտանգության հանձնաժողովի լսումներին:
«Միջազգային խաղացող, այլ ոչ թե երկրպագու լինելու» նպատակով ԵՄ-ն պետք է ավելացնի պաշտպանության ֆինանսավորումը: «Մենք պետք է ավելի լավ և ամբողջականորեն աջակցենք մեր դաշնակից ԱՄՆ-ին»,- նշել է Ռասմուսենը:
Գլխավոր քարտուղարը եվրոպացիներին կոչ է արել «չկենտրոնանալ բյուջետային խնդիրների վրա»: «Մենք պետք է մեր հարկատուներին և քաղաքացիներին տրամադրենք ամենաապահով պաշտպանությունը, որը կարելի է միայն գնել փողով»,- ասել է նա:
Նշենք, որ վերջին 25 տարիներին ԵՄ ռազմական բյուջեն կրճատվել է ավելի քան երկու անգամ:









































