«Հաշվի առնելով հանրապետությունում խոզի գրիպի սրացման դեպքերի ավելացումը, ինչպես նաև մի շարք մարզադպրոցներում մարզումների դադարեցումը՝ ՀՁՖ-ն որոշում է ընդունել նախօրոք հայտարարված, 2016 թվականի հունվարի 23-ին տեղի ունենալիք ՀՀ պատանիների առաջնությունը հետաձգել մինչև 2016 թվականի փետրվարի 25-26-ը:
Կապված ՀՀ պատանիների առաջնության հետաձգմանը՝ կհետաձգվեն նաև օրացուցային պլանով նախատեսված պատանիների մյուս միջոցառումները»,- մասնավորապես գրված է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի պաշտոնական հայտարարությունում:
Լուսանկարը՝ ՀՁՖ պաշտոնական կայքի







































