Չինաստանի պետխորհուրդն այսօր հրապարակել է տնտեսական բարեփոխումների ծրագրի մանրամասները: Այս մասին տեղեկացրել է «Սինխուա» գործակալությունը:
Նոր փաստաթուղթը մանրամասնում է այն միջոցառումները, որոնք պետք է նվազեցնեն տնտեսությանը պաշտոնյաների միջամտությունները: Հեղինակների կարծիքով՝ դա կխթանի տնտեսության աճը:
Նորամուծությունների մեջ առանձնանում են տեղական իշխանությունների կուտակած պարտքերի կրճատմանն ուղղված քայլերը, կառավարության աշխատանքն ավելի թափանցիկ դարձնելու փորձերը, երկաթուղային ճանապարհների ոլորտում ներդրումների ներգրավումը և ներդրումային պայմանների բարելավումը, կոմունալ ծառայությունների գնակազմավորման մեխանիզմի օպտիմալացումը, մարդահամարի անցկացման համակարգի փոփոխությունները, ինչպես նաև՝ չունևոր քաղաքացիներին բնակարաններով ապահովումը:
Փաստաթղթի հեղինակները խոստացել են բարեփոխումները իրականացնելու համար ջանքեր չխնայել և կենտրոնացնել դրա համար անհրաժեշտ միջոցները:









































