«Բարսելոնա»-ի 26-ամյա ֆուտբոլիստ Ալեյքս Վիդալը հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր կուռքն է, բայց ստեղծված իրավիճակում նա չի կարող հաջողություն մաղթել մասնագետին:
««Ռեալ»-ը հաջող է սկսել մրցաշրջանի երկրորդ փուլը: Բայց տիտղոսի ճակատագիրը կվճռվի մրցաշրջանի վերջնամասում: Վստահ եմ, որ Զիդանը ոչինչ չի նվաճի:
Զիդանը միշտ իմ կուռքն է եղել: Հուսով եմ՝ նա կտապալվի: Ես պարզապես չեմ կարող հաջողություն մաղթել նրան»,- AS-ը մեջբերում է Վիդալի խոսքերը:








































