Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների սրումից հետո Իրանի պողպատի արտահանումը ԱՄԷ և Քուվեյթ դադարեցվել է, ասել է պողպատ արտադրողների իրանյան ասոցիացիայի անդամ Ռեզա Շահրեստանին, հայտնում է trend.az-ը:
Նրա խոսքով` անցյալում Իրանը 3 միլիոն տոննա պողպատի արտահանման ընդհանուր ծավալից մոտ 300 հազար տոննա պողպատի համաձուլվածք արտահանել է ԱՄԷ և Քուվեյթ:
«Մեր արտադրանքի մեծ մասը գնում է Իրաք և Աֆղանստան, այդ պատճառով տվյալ երկրների հետ առևտրական կապերի խզումը մեծ ազդեցություն չի ունենա մեր արտահանման վրա»,- ավելացրել է Շահրեստանին:










































