Երևանի պետական բժշկական համալսարանի խորհուրդը այսօր բուհի ռեկտոր ընտրեց բժշկական գիտությունների դոկտոր Դերենիկ Դումանյանին:
Նախկին ռեկտոր Գոհար Քյալյանը առաջադրված չէր որպես թեկնածու: Դերենիկ Դումանյանը միակ թեկնածուն էր, ում խորհուրդը ընտրեց ձայների 31 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ:
Բժշկական համալսարանի խորհրդի նիստը վարում էր խորհրդի նախագահ, Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով հույս հայտնեց, որ Դերենիկ Դումանյանի կողմից ներկայացված ծրագիրը կյանքի կկոչվի:
Նորընտիր ռեկտորը նախկինում աշխատել է որպես առողջապահության փոխնախարար, 2009 թվականից` Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է: