«Վրիժառուները» ֆիլմի աստղը և 2014-ի ամենասեքսուալ տղամարդը` Քրիս Հեմսվորթը կգովազդի հայրենի Ավստրալիան: Այս մասին հաղորդում է Abc.net.au-ն:
Դերասանը կմասնակցի «Ոչինչ չի համեմատվի Ավստրալիայի հետ» անվանումով արշավին: Ծրագիրն ուղղված է Ավստրալիայի առափնյա շրջանի և ջրային զբոսաշրջության զարգացմանը:
Ինչպես հայտարարել է զբոսաշրջության դաշնային նախարար Ռիչարդ Քոլբեքը` Հեմսվորթի մասնակցությունը հսկայական հաղթանակ է, որը կօգնի Ավստրալիայի առաջխաղացմանը հատկապես ԱՄՆ-ում: Իր հերթին դերասանը նշել է իր հայրենի երկրի «ամենաանհավանական բնական գեղեցկությունը»:
«Ես իսկապես անհամբերությամբ սպասում եմ Նյու Յորքում նոր արշավի սկզբին, որպեսզի կիսվեմ աշխարհի հետ նրանով, թե որքան է այդ երկիրը հիասքանչ»,- ընդգծել է նա:









































