Իտալական «Միլան»-ը հետաքրքրված է հոլանդական «Այաքս»-ի երիտասարդ հարձակվող Անուար Էլ-Գազիի ծառայություններով, տեղեկացնում է Ջանլուկա Դի Մարցիոն:
Իտալական ակումբն արդեն իսկ սկսել է բանակցություններ վարել 20-ամյա ֆուտբոլիստի հետ:
Ամստերդամյան ակումբը ցանկանում է վերջինիս տրանսֆերի դիմաց ստանալ մոտ 10 մլն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Էլ-Գազին 13 խաղում կարողացել է դառնալ 8 գոլի հեղինակ:









































