Քիմ Քարդաշյանն Editorialist ամսագրի շապիկի համար ներկայացել է լողազգեստով երկրորդ երեխայի ծնունդից ընդամենը մեկ ամիս անց:
35-ամյա Քիմն ամսագրի ներկայացուցիչների հետ նշել է, որ շատ պարբերականներ հաճախ իրեն անհետաքրքիր են դարձնում հանրության համար, որովհետև ընթերցողներին ներկայացնում են անհետաքրքիր և նույնիսկ ձանձրալի մասեր իր հարցազրույցներից: Քիմը նշելէ, որ իր համար չափազանց կարևոր է երկրպագուների հետ շփվել, նրանց հետ կիսել իր փորձը կոսմետոլոգիայի, ֆիթնեսի և անձնական խնամքի ոլորտում, ուստի, ինքը շատ ակտիվ է սոցցանցերում:
«Ես մեծ քանակությամբ հարցազրույցներ եմ տալիս և նկատում եմ միտում, որ տպագիր պարբերականներում դրանք ոչ միշտ են կենդանի տեսք ունենում և ընթերցողի հետաքրքրությունն արագ կորչում է: Բոլորովին այլ բան է, երբ ես ինքս եմ անձնական էջ վարում համացանցում և գրում եմ իմ բոլոր մտքերը, խորհուրդները, հրապարակում եմ իմ նորաձև լուսանկարներն ու շփվում եմ երկրպագուներիս հետ»,- հարցազրույցում ասել է Քիմը:









































