Ջասթին Թիմբերլեյքը Instagram-ի միջոցով ներկայացրել է իր նոր՝ The 20/20 Experience ալբոմի երկրորդ մասը: Երգիչը հրապարակել է լուսանկար ստուդիայից, որում երևում է ալբոմի անվանումով և թողարկման ամսաթվով (սեպտեմբերի 30) ցուցանակ: Ինչպես և The 20/20 Experience-ի առաջին մասը, նոր սկավառակը կներառի 10 երգ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Ալբոմի առաջին մասը թողարկվել էր 2013-ի մարտի 18-ին: Սինգլներ են դարձել Suit & Tie-ն ու Mirrors-ը: Առաջինի հիման վրա տեսահոլովակը նկարահանել է Դևիժ Ֆինչերը: Suit & Tie-ի թրեքը՝ռեփեր Jay-Z-ի մասնակցությամբ, թողարկումից մի քանի ժամ անց ԱՄՆ-ում և այլ երկրներում գլխավորել է iTunes-ի հիթ շքերթը:





































