2016 թվականի հունվարի 1-14-ը Միջերկրական ծովով Եվրոպա է ոտք դրել 23.664 ներգաղթյալ և փախստական, 59 մարդ մահացել է ծովում Հին աշխարհ հասնելու փորձի ժամանակ։ Այս մասին Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը։
Հիմնական հոսքը, ինչպես եղել է 2015 թվականին, ուղղվում է Հունաստան, որտեղ տարեսկզբից ժամանել է 23.302 մարդ։ Իտալիայում գրանցվել է 362 ժամանած։
Կազմակերպության տվյալներով՝ 2015 թվականին Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել 1 մլն 4356 ներգաղթյալ ու փախստական, ինչն ավելի քան քառակի գերազանցում է 2014-ի ցուցանիշը։











































