Պաշարված սիրիական Մադայա քաղաքում վերջին 30 օրերին սովամահ է եղել 32 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ավելի վաղ մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Սթիվեն Օ՝Բրայենը հայտարարել էր, որ մոտ 400 մարդ Մադայա քաղաքում բժշկական օգնության ու տարհանման կարիք ունի։
«Նրանց կյանքը սպառնալիքի տակ է հյուծվածության և այլ պատճառներով»,- ասել է նա։
Սիրիական բանակի և գրոհայինների կողմից պաշարված բնակավայրերում ապրում է մոտ 400 հազար մարդ։ Մարդասիրական օգնության կարիք ունեցողների ընդհանուր թիվը Սիրիայում գնահատվում է 13.5 մլն, որից 4.5 միլիոնը բնակվում է դժվարհասանելի վայրերում:








































