«Ալ-Քաիդան իսլամական Մագրիբի երկրներում» ահաբեկչական կազմակերպությունը տարածել է տեսանյութ՝ իսպանական Սեուտա և Մելիլյա քաղաքները «վերադարձնելու»՝ մուսուլմաններին ուղղված կոչով։ Այս մասին փոխանցում է Europa Press գործակալությունը։
Ավելի քան 20 րոպե տևողությամբ տեսահոլովակում ահաբեկիչներն անդրադարձ են անում մուսուլմանների խոր զգացմունքներն և կոչ անում վերադարձնել երկու քաղաքները։ Կազմակերպության անդամները նաև դիմում են Լիբիայի բնակչությանը, որը պետք է «հրաժարվի կեղծ ժողովրդավարության հաստատումից և դադարի կապել ահաբեկչությունն իսլամիսական խմբավորումների գործունեության հետ»։










































