Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կոմորյան Կղզիների Միություն Հանրապետությունը խզել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության երեկվա նիստում։
Իրանի դեսպանից պահանջել են հնարավորինս շուտ լքել երկիրը։ Ընդգծվում է, որ Կոմորյան կղզիների կառավարությունը նման որոշում է ընդունել այն բանից հետո, ինչ Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև առաջացել է դիվանագիտական ճգնաժամ։ Ավելի վաղ Կոմորյան կղզիներն Իրանից հետ է կանչել իր դեսպանին։











































