Saturday, 27 06 2026
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին

Ճանապարհների ձմեռային պահպանությունն իրականացնողներն աշխատում են գերլարված ռեժիմով

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին՝ Աշտարակում, Ապարանում, Արագածում, Արթիկում, Աշոցքում, Հրազդանում, Սևանում, Ճամբարակում, Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Տիգրանաշենի լեռնանցքում հունվարի 14-ից ձյուն է տեղում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, Ապարան- Քուչակ- Ալագյազ հատվածում և Վարդենյաց լեռնանցքում ձյան հետ միասին նաև քամիներ են և բուք։

Ապարան-Քուչակ ճանապարհն սպասարկող «Ապարան» ՃՇՇՁ ընկերության տնօրեն Արտյոմ Գասպարյանը նշել է, որ ճանշինի աշխատակիցներն ամբողջ գիշեր աշխատել են, որպեսզի ճանապարհը երթևեկելի լինի։ «10 միավոր տեխնիկա ունենք։ Անընդմեջ աշխատել ենք, ճանապարհը չի փակվել։ Հիմա քամին թուլացել է։ Ճանապարհը բաց է»,- ասել է նա։

Ալագյազ-Ծիլքար-Արթիկ առավել բքառատ ճանապարհահատվածում, որտեղ ձմռանը
մշտապես բուք է լինում, ճանապարհի ձմեռային պահպանության աշխատանքներն իրականացնում է «Հովհաննես Մարտիրոսյան» ՓԲ ընկերությունը։ Ընկերության գլխավոր ինժեներ Ղևոնդ Չախոյանի խոսքով՝ երեկ առավոտից ճանապարհահատվածում ուժեղ բուք էր։ 8-ժամյա հերթափոխով 16 մարդ և 8 միավոր տեխնիկա է աշխատել. «Ամենադժվարը Ծիլքար-Արթիկ հատվածն է։ Անընդմեջ մաքրում ենք, չենք սպասում, որ բուքը դադարի, հետո աշխատենք։ Եթե չմաքրենք, տեխնիկան չաշխատի՝ հնարավոր չի լինի այդ ճանապարհÕ ¨ բաց պահել»,- ասել է նա։

Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը սպասարկում է «Արթիկ ճանշին» ՓԲ ընկերությունը: Տնօրեն Վահագն Բաղդասարյանը նշել է, որ հատուկ տեխնիկայի օգնությամբ ձյունը մաքրվել է ճանապարհից, ինչից հետո պարբերաբար իրականացվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ։

Արագած-Սպիտակ հատվածում ճանապարհների մաքրման աշխատանքները կատարում է «Սպիտակ ճանապարհ» ՓԲ ընկերությունը։ Ընկերության տնօրեն Մանվել Արղամանյանի խոսքով՝ ուժեղ քամու և ձյան պատճառով ճանապարհը դարձել էր դժվարանցանելի. «Բայց հիմա ամբողջությամբ մաքրվել է։ Առավոտը քամին թուլացավ, ժամը 6-ից սկսել ենք աշխատանքները։ Հիմա ճանապարհը նորմալ երթևեկելի է»:

Եղանակային ծանր պայմաններում հանրապետության միջպետական և հանրապետական
ճանապարհների ձմեռային պահպանությունն իրականացնող ճանշինների աշխատակիցներն աշխատում են գերլարված ռեժիմով։ Աշխատանքն անընդմեջ է, օրը 24 ժամ, մի քանի հերթափոխով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում