Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը ճանաչվել է Գերմանիայի 2015թ․ լավագույն ֆուտբոլիստ։
Վերջին 5 տարիներին նա նման հաջողության հասնում է 4-րդ անգամ։ Միայն 2014 թվականին նրանից առաջ անցավ կիսապաշտպան Տոնի Կրոսը։
Քվեարկությանը մասնակցած 51․000 երկրպագուների 45․9%-ը ձայնը տվել է Օզիլին։ Երկրորդ տեղը գրաված Տոմաս Մյուլլերը ստացել է ձայների 15․9%-ը։








































