ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ Լուիզիանա նահանգի մայրաքաղաք Բաթոն Ռուժ իր այցի ժամանակ շփոթել է քաղաքի անվանումը՝ հաղորդում է The Washington Times-ը:
«Շնորհակալություն, Նոր Օրլեան»,- ելույթ ունենալով՝ ասել է Օբաման Բաթոն Ռուժի բնակիչներին:
Նշվում է նաև, որ ԱՄՆ Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում ելույթ ունենալիս Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը գոյություն ունի արդեն 250 տարի, այնինչ 2015-ին երկիրը նշել է միայն Անկախության 239-ամյակը:









































