Ջանքերը, որոնք ձեռնարկվել են ԵՄ պետությունների կողմից միգրացիոն ճգնաժամի կարգավորման համար, ներկայում նկատելի արդյունքների չեն հանգեցնում։ Այս մասին հայտարարել է քաղաքացիության, ներքին գործերի և միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը՝ Եվրախորհրդարանում ելույթ ունենալիս՝ փոխանցում է AP գործակալությունը։
«Իրավիճակը (կապված ներգաղթյալների ներհոսքի հետ) վատթարանում է, և ի պատասխան դրա ավելի ու ավելի շատ անդամ պետություներ են ուժեղացնում վերահսկողությունը սահմաններին»,- ասել է նա։
Մեկնաբանելով ԵՄ նախաձեռությունը միության անդամ երկրների միջև փախստականների բաշխման մասին՝ Ավրամոպուլոսն ընդգծել է, որ այդ պլանները սպասված արդյունքներ չեն բերել։










































