Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում հունվարի 25-31-ը կայանալու է մեծահասակների գեղասահքի 2016 թ. Եվրոպայի առաջնությունը: Հայաստանիգեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը հայտարարել է, որ այս մրցաշարին Հայաստանից կմասնակցեն երկու առաջատար մենասահորդներ՝ Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը, ինչպես նաև Թինա Կարապետյան – Սայմոն Սենեկալ պարային զույգը:
«Եթե մեր մարզիկները հայտնվեն լավագույն տասնյակում, ապա այդ ցուցանիշը մեզ կգոհացնի: Սակայն ձգտելու ենք առավելագույնին»,- նշել է Մելանյա Ստեփանյանը:
Ֆեդերացիայի նախագահը հավելել է, որ առաջնությունը լավ ստուգատես է նաև մարտի վերջին Բոստոնում կայանալիք գեղասահքի աշխարհի առաջնությանը մասնակցելուց առաջ և հնարավորություն՝ լրացնելու Բոստոնի առաջնության ուղեգրերի բացը:








































