ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրահանգել է 70 մլն դոլար հատկացնել հատուկ պետական հիմնադրամից, որը ստեղծվել է փախստականներին շտապ օգնության տրամադրման համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ մինչև 70 մլն դոլարի չափով միջոցները հատկացվում են փախստականների և միգրանտների անկանխատեսելի արտակարգ կարիքների համար:
«Միջոցները կբաշխվեն ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատությունների միջոցով և կուղղվեն դեղամիջոցների, սննդամթերքի և առաջին անհրաժեշտության առարկաների գնման համար»,- հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը:









































