Սիրիացի փախստականների ընտանիքը աղջկան անվանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պատվին, հայտնում է Rosbalt-ը:
Երեխան ծնվել է գերմանական Դույսբուրգ քաղաքում դեկտեմբերի 27-ին: Երիտասարդ զույգը` Մամոն և Թեմա ալ-Համզան, ժամանել էին Գերմանիա երեք ամիս առաջ: Որպես շնորհակալություն փախստականներին աջակցելու համար՝ նրանք որոշել են իրենց աղջկան անվանել Անգելա Մերկել:
Ինչպես նշում է DW-ը, անցյալ տարի Անգելա Մերկել էին անվանել աղջկան, ում մայրը փախել էր Գանայից:
Հիշեցնենք, որ նախօրեին Մերկելը Քյոլնի կանանց դեմ զանգվածային ոտնձգությունների կապակցությամբ խոստովանել էր, որ Եվրոպան պատրաստ չի գտնվել փախստականների այն հոսքին, որին հանդիպել է անցյալ տարի:








































