Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ակնկալում է, որ ԱԷՄԳ-ն «վերջնական» զեկույցը կհրապարակի հունվարի 15-ին, որը կհաստատի, որ Իրանը կատարել է «վեցյակի» հետ միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունները։
Այդ մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին։ Համաձայնագրի պայմաններին համապատասխան՝ Իրանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները կվերացվեն, եթե ԱԷՄԳ-ն հաստատի, որ Իրանը սահմանափակել է իր միջուկային ծրագիրը։









































