Լիբիայի խորհրդարանը օրենք է ընդունել, որն արգելում է Քադաֆիի օրոք պաշտոնավարած անձանց բարձր պաշտոններ զբաղեցնել՝ հաղորդում է Associated Press-ը:
Օրենքի պատճառով մեծ թվով մարդիկ կարող են հեռացվել աշխատանքից:
Երկար ժամանակ լիբիացի քաղաքացիների մեծ մասը պահանջում էր այդ օրենքի ընդունումը: Նրանք բողոքի ակցիաներ էին անցկացնում երկրի ԱԳՆ-ի և արդարադատության նախարարության մոտ:










































