Ընդդիմության և իշխանության միջև չկա որևէ պայմանավորվածություն և չի կարող լինել որևէ երկխոսություն, քանի որ այդ երկու քաղաքական ուժերի առաջնորդները ունեն քաղաքական տարբեր վեկտորներ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց ճարտարապետ Լևոն Իգիթյանը:
Իգիթյանը բացասաբար է վերաբերվում նաև հանրության կարծիքի արտահայտմանը հանրահավաքների միջոցով: «Մենք ինդիվիդուալիստ ազգ ենք: Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, ձևավորվել է ամբոխի հոգեբանությունը: Ամբոխի ինստիտուտը վնաս է մեր արմատին»,- ասում է Իգիթյանը:
Ճարտարապետը չի ընդունում հատկապես Ազատության հրապարակում հանրահավաքներ կազմակերպելը: Իգիթյանին զայրացնում է նաև Ազատության հրապարակ անվանելը, իր խոսքով, «Թատերական» կոչվող հրապարակը:
Իգիթյանը հպարտությամբ տեղեկացնում է, որ քաղաքապետարանի նիստի ժամանակ առաջարկել է արգելել Թատերական հրապարակում քաղաքական ակցիաների անցկացումը: Ըստ Իգիթյանի` ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ քաղաքականությունը սիրողական բնույթ է կրում, չկա քաղաքական գործիչների դպրոց:







































