Սկսած 2009 թվականից` ՀՀ ԱՎԾ-ն յուրաքանչյուր եռամսյակ ամփոփում և հրապարակում է տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի հիմնական ցուցանիշները` ըստ տնտեսության իրական հատվածի արտադրության, առևտրի և ծառայությունների ոլորտների համապատասխան գործունեության տեսակների խմբավորման, որոնք նաև ներառված են վերը նշված ոլորտների, այդ թվում` հեռահաղորդակցության ամփոփ ցուցանիշներում:
Ըստ այդմ` Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ծավալը 2011 թ. հունվար-մարտին կազմել է 45 մլրդ 641 մլն դրամ, որը նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից 0.6%-ով պակաս է: