Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի կարծում, թե ֆուտբոլը բարդ խաղ է: «Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչը նշել է, որ այն բարդացնում են ֆուտբոլիստներն ու մարզիչները՝ իրենց մոտեցումներով:
«Ֆուտբոլն այնքան էլ բարդ խաղ չէ: Այն խաղ է՝ հիմնված փոխանցումների վրա, և որքան մոտ ես գործում մրցակցի դարպասին, այնքան վտանգավոր ես: Ինքս ֆուտբոլիստների կողքին եմ և լսում եմ նրանց:
«Ռեալ»-ը խաղում է նոր մարտավարությամբ, որը պետք է լինի հաջողության գրավականը։
Ֆուտբոլը բարդանում է այն ժամանակ, երբ փորձում են անել այն, ինչ այն կբարդացնի»,- Marca-ն մեջբերում է Զիդանի խոսքերը:




































