Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Արմավիր ՔԿՀ-ում տեղի ունեցած այս ինքնասպանության դեպքի մասին պաշտոնական տեղեկություն չի տարածվել. ՀՔԱՎԳ

2016 թվականի հունվարի 11-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ են դիմել 2016 թվականի հունվարի 4-ին «Արմավիր» ՔԿՀ-ում մահացած 21 տարեկան Անզոր Կարապետյանի հարազատները։

ՔԿՀ-ից հայտնել են, որ Ա․Կարապետյանը ինքնասպանություն է գործել։ Հարազատները պնդում են, որ ինքնասպանություն գործելու մասին տեղեկությունը արժանահավատ չեն համարում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որը Անզոր Կարապետյանը և ուժեղ կամքի տեր անձնավորություն է եղել, և որևէ պատճառ չկար նման քայլի դիմելու համար։ Նաև վկայակոչում են դիակի դիահերձման ժամանակ մարմնի վրա բռնության հետքերի և ներքին օրգանների վնասվածքների մասին, որոնք հերքում են ինքնասպանության վարկածը:

2015 թվականի դեկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքում տեղի է ունեցել ծեծկռտուք, որին մասնակցել է նաև Անզոր Կարապետյանը, որից հետո Ա․Կարապետյանը ներկայացել է ոստիկանություն, նրան ձերբակալել են, այնուհետև 2016 թվականի հունվարի 3-ի երեկոյան դատարանի որոշմամբ կալանավորվել է և գիշերը տեղափոխվել Արմավիր ՔԿՀ:

Փաստորեն, ինչպես պարզ է դառնում վերը նշվածից, Անզոր Կարապետյանը քրեակատարողական հիմնարկում ընդամենը մի քանի ժամ է անցկացրել և թե ինչ հանգամանքներ կարող էին նրան դրդել ինքնասպանության, մնում է անհասկանալի։ Այնուամենայնիվ, համադրելով վկայակոչված փաստերը և Ա. Կարապետյանի հարազատների պատմածը, Ա. Կարապետյանի՝ ինքնակամ ոստիկանություն ներկայանալը, քրեակատարողական հիմնարկում նրա անցկացրած ժամանակահատվածը և դիահերձման ընթացքում ի հայտ եկած մարմնական վնասվածքները, Ա. Կարապետյանի կողմից ինքնասպանություն կատարելը առավել քան արժանահավատ չէ: Դիմումատուները հայտնել են, որ Անզոր Կարապետյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն՝ հայցելով Կազմակերպության օգնությունը այդ հարցում:

Նշենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ վերջին շրջանում Արմավիր ՔԿՀ-ում ինքնասպանության ևս երկու դեպք է տեղի ունենցել՝ 2015թ․ դեկտեմբերի 19-ին դատապարտյալներից մեկին կախված էին գտել, իսկ 2016թ․ հունվարի 6-ին Արմավիր ՔԿՀ-ի խցերից մեկում հայտնաբերվել էր դատապարտյալ Արմեն Փարսադանյանի դին: Եթե այս երկու դեպքերի մասին ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության կողմից տարածվել էր պաշտոնական հաղորդագրություն, ապա Ա․Կարապետյանի մահվան մասին որևէ տեղեկություն չի տարածվել։

Այս հանգամանքը ևս մեծացնում է Ա․Կարապետյանի կողմից ինքնասպանություն կատարելու վերաբերյալ վարկածի ոչ արժանահավատ լինելու հավանականությունը: Եվս մեկ կարևոր հանգամանք. Ա. Կարապետյանը ՔԿՀ տեղափոխվելուց հետո գտնվել է այն նույն խցում, որտեղ տեղի է ունեցել ինքնասպանության վերոնշյալ դեպքերից մեկը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում