Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը տաղտկալի է համարել Կոնգրեսին հղված Օբամայի ուղերձը։
««Երկրի դրության մասին» ուղերձը իսկապես տաղտկալի է, դանդաղ և խամրած, շատ ծանր է դիտելը»,- գրել է միլիարդատերը Twitter-ում։
Երկու ժամ անց նա կրկին գրառում է կատարել՝ նշելով, որ ուղերձն իր լսած բոլոր ելույթներից ամենատաղտկալին էր, ամենաչկապակցվածը ու ոչ ըստ էության։ «Շտապ նոր ղեկավարություն»,- գրել է նա։
Կոնգրեսին հղված Օբամայի ուղերձը վերջինն է։ Նա պաշտոնը կլքի 2017-ի հունվարին՝ հայտնում է Gazeta.ru-ն։










































