Ռեժիսոր Իվան վան Հովեն, ով աշխատել է Դևիդ Բոուիի հետ Lazarus («Ղազարոս») մյուզիքլի շուրջ, վստահեցնում է, որ երաժիշտը լյարդի քաղցկեղ է ունեցել: Այս մասին գրում է The Daily Mirror-ը:
«Ես նրա հիվանդության մասին գիտեի մոտ մեկ տարի: Մենք նրա հետ սկսել ենք ստեղծագործել «Ղազարոս» շոուի շուրջ աշխատանքների ժամանակ: Մի օր նա ինձ մի կողմ տարավ և ասաց, որ չի կարող մշտապես ներկա գտնվել իր հիվանդության պատճառով: Նա ասաց, որ լյարդի քաղցկեղով է հիվանդ»,- նշել է ռեժիսորը:
Հովեն նաև վստահեցրել է, որ Բոուին շատ պինդ է եղել` հնարավորինս աշխատելով թաքցնել իր հիվանդությունը: Բանն այն է, որ երաժիշտը չէր ցանկանում հիասթափեցնել երկրպագուներին:










































