Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Ստամբուլի Սուլթանահմեթի հրապարակում իրականացված ահաբեկչությունն իրականացրել է ԴԱԻՇ-ը։ Դավութօղլուն նկատել է, որ ահաբեկչության հետևանքով զոհված բոլոր անձինք էլ օտարազգիներ են։
Դավութօղլուն ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին` ընդգծելով, որ իրենց հյուրերի ցավը Թուրքիայի ողջ 78 միլիոն բնակիչների ցավն է։ Դավութօղլուն ընդգծել է, որ զոհվածների թվում կան Գերմանիայի քաղաքացիներ, ինչի համար էլ ցավակցել է Մերկելին։ Դավութօղլուն խոստացել է, որ Թուրքիան կշարունակի պայքարն ահաբեկչության, ահաբեկչական բոլոր խմբավորումների դեմ, որոնց թվում նա ԴԱԻՇ-ից բացի, հիշատակել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցությանը (PKK)։









































