«Ես եկել եմ ընտրության, պարզվում է, որ իմ փոխարեն արդեն ընտրել են: Նույնը հորս դեպքում»,-մեզ հետ զրույցում բողոքեց Դավիթաշենի բնակիչ Հայկ Մելտոնյանը:
Դավիթաշենի 5/10 ընտրատեղամասում պարզվել է, որ նրանց փոխարեն արդեն ընտրել են. նրանց անվան դիմաց ստորագրություն կա և անձնագրի տվյալ, որը իրենցը չէ:
Հայկ և Նապոլեոն Մելտոնյանները դիմել են հանձնաժողովի նախագահին, սակայն հանձնաժողովի նախագահ Աիդա Կարապետյանը «Առաջին լրատվականի»-ի հետ զրույցում ասաց, թե քաղաքացիներն ընտրության հնարավորություն այլևս չունեն:
Մանրամասները դիտեք տեսանյութում:












































