«Շալկե»-ի երիտասարդ կիսապաշտպան Լերոյ Սանեն ամռանը կլքի իր ներկայիս ակումբը:
Bild-ի տեղեկությունների համաձայն՝ 20-ամյա ֆուտբոլիստն արդեն հայտնել է ընկերներին, որ ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»:
Ընդ որում, «Շալկե»-ն մտադիր չէ վաճառքի հանել Սանեի տրանսֆերը: Հիշեցնենք, որ երիտասարդ տաղանդի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնա»-ն, «Ռեալ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն, «Լիվերպուլ»-ը, «Արսենալ»-ը:









































