Sunday, 05 07 2026
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար

Հայաստանի պոլիկլինիկաներում խրոնիկ հիվանդներն ու հղիները կարող են պատվաստվել գրիպի դեմ

Հայաստանի պոլիկլինիկաներում կամավորության սկզբունքով կարելի է պատվաստվել սուր շնչառական հիվանդությունների դեմ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Իմունային կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական Գայանե Սահակյանը, պայմանավորված վերջին շաբաթների ընթացքում սուր շնչառական հիվանդացությունների կտրուկ աճով, այս պահին պոլիկլինիկաներում պատվաստո ւմների առաջնահերթությունը տրվում է հիմնականում ռիսկային խմբերին: Մասնավորապես, քրոնիկ հիվանդներին եւ հղիներին, քանի որ հենց նրանց մոտ է, որ հիվանդությունը կարող է առավել ծանր ընթացք ունենալ, ընդհուպ՝ հանգեցնել մահվան:

Գայանե Սահակյանի դիտարկմամբ, առհասարակ հղիների համար այս պատվաստումը պետք է պարտադիր լինի հղիությանը նախապատրաստելու ընթացքում: «Պատվաստանյութը լիովին անվտանգ է նաեւ հղիության ընթացքում: Մինչդեռ տեղեկատվության պակասն է պատճառը, որ այս պատվաստումը ստանալու համար հղնիները գրեթե չեն դիմում»,-ասաց նա:

Անդրադառնալով թոքաբորբի դեմ պատվաստումներին` Սահակյանը հիշեցրեց, որ 2014 թ. սեպտեմբերի 1-ից Հայաստանի պատվաստումների ազգային օրացույցում ներդրվել է մինչեւ 1 տարեկան երեխաների պլեւմակոկային վարակի դեմ պատվաստումը: Այն կատարվում է 3 փուլով, 1,5, 3 եւ 4,5 ամսականում: Առհասարակ պլեւմակոկայն վարակների դեմ պայքարը թոքաբորբերի համալիր հսկողության բաղկացուցիչ է: Թոքաբորբ առաջացնող գլխավոր հարուցիչը հենց պլեւմակոկն է: Այդուհանդերձ, հանրապետությունում առկա հիվանդացությունների կտրուկ աճը պայմանավորված է ոչ թե այս հարուցիչով, այլ սուր շնչառական հ իվանություններով:

Սուր շնչառական հիվանդությունների դեմ պատվաստումներ են կատարում մասնավոր կլինիկաներում: Միայն թե այս պատվաստումը բնակիչներին կարող է արժենալ մոտավորապես 25 000 դրամ, որից 15 000 դրամը պատվաստանյութի արժեքն է, իսկ 10 000-ը՝ բժշկի խորհրդատվության:

Գայանե Սահակյանը չբացառեց նաեւ, որ եթե հունվարի 17-ից հետո հիվանդացությունների աճ նկատվի, ապա հանրակրթական դպրոցներում եւ մանկապարտեզներում պարապմունքները կարող են կրկին հետաձգվել:

Հունվարի 11-ի դրությամբ հանրապետության բժշկական կենտրոններում  սուր շնչառական վարակներով պայմանավորված 855 հիվանդ է բուժում ստանում: Հիվանդների թվում կան նաեւ հղիներ եւ երեխաներ: Հղիների թիվը 101-ն է, երեխաներինը` 672-ը: 855 հիվանդից 177-ի մոտ հաստատվել է H1N1տիպի վարակ:

Հիվանդներից 77-ը վերակենդանացման բաժանմունքում են: 11-ը միացված են արհեստական շնչառական սարքերին, նրանցից 4-ի մոտ հայտնաբերվել է H1N1 վիրուսը: Մինչ այժմ գրանցվել է մահացության 7 դեպք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում