Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները ԶԼՄ-ներին արգելել են տեղեկատվություն հրապարակել այսօր Ստամբուլի կենտրոնում գրանցված ուժգին պայթյունի վերաբերյալ։
Ընդ որում՝ այդ արգելքն առնչվում է ամեն տիպի նորություններին, հարցազրույցներին, քննադատական ու նմանատիպ հրապարակումներին։ Արգելքը տարածվում է հեռուստաալիքների, ռադիոյի, սոցցանցերի և համացանցում բոլոր ԶԼՄ-ների վրա։ Արգելքի վրա առկա է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի ստորագրությունը։
Ավելի վաղ Ստամբուլի նահանգապետարանը հայտնել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 10 և վիրավորվել է 15 մարդ։ Թուրքական ԶԼՄ-ները չէին բացառել, որ տեղի ունեցածը ահաբեկչությունն է։









































