Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հիանալի հասկանում է, որ երկրպագուներին չես զարմացնի Գերմանիայի առաջնության կամ երկրի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած հերթական հանդիպման հաղթանակով:
Իսպանացի մասնագետը նշել է, որ իր առաջնային նպատակը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության չեմպիոնությունն է:
«Երկրպագուներն ակնկալում են, որ «Բավարիա»-ն Չեմպիոնների լիգայի գավաթակիր կդառնա: Եթե մենք չկարողանանք լուծել այդ խնդիրը, մեզ համար դա տապալում կլինի: Պետք է փորձենք հաղթել, սակայն գիտենք, թե որքան հզոր մրցակիցներ ունենք: Խոսքը բարձրակարգ թիմերի մասին է»,- tz-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:










































