Թուրքիայի գործողությունները, որը խոցելով ռուսական «Սու-24» ռմբակոծիչը, փորձ չարեց Ռուսաստանի հետ պարզաբանվելու, այլ պաշտպանության որոնման նպատակով դիմեց ՆԱՏՕ-ին, տարօրինակ և ստորացուցիչ են հենց Թուրքիայի համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում։
Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած խնդիրները կապված չեն ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամակցության հետ։
«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Սակայն առաջացած խնդիրները կապված չեն ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամակցության հետ, Թուրքիայի վրա ոչ ոք չի հարձակվել»,- ասել է նա։
«Կրկնում եմ ևս մեկ անգամ. ՆԱՏՕ-ն պետք է պաշտպանի իր անդամներին նրանց վրա հարձակումներից։ Եթե Թուրքիան ինչ-որ շահեր ունի աշխարհում որևէ տեղ՝ հարակից պետություններում, երկրներում, դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն պետք է պաշտպանի՞ այդ բոլոր շահերը։ Դա մի՞թե նշանակում է, որ ՆԱՏՕ-ի այնպիսի անդամը, ինչպիսին Գերմանիան է, պետք է օգնի Թուրքիային յուրացնելու հարակից տարածքները»,- հավելել է Պուտինը։










































