50-ամյա Դեմի Մուրի սիրելին՝ 32-ամյա Հարրի Մորթոնը, որի հետ դերասանուհին սկսել է հանդիպել այս տարվա հունվարից, տեղափոխվել է Բևերլի Հիլզում գտնվող նրա բնակարան: Այս մասին հաղորդում է Showbiz.Spy-ը:
«Նա (Դեմի Մուրը) ասում է, որ արդեն վաղուց իրեն այսքան կենդանի չէր զգացել: Նա վստահ է, որ իրենց հարաբերությունները շատ լուրջ են՝ չնայած Հարրիի վարկանիշին»,- նշում է Showiz.Spy-ը:
«Առաջին մի քանի ամիսների ընթացքում նրանք ուղղակի հանդիպել են՝ դրան առանձնապես մեծ նշանակություն չտալով, բայց այժմ նրանք զգացել են համատեղ ապրելու պահանջը»:











































