Գնաճի վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության այսօրվա հրապարակման մեջ, բացի 2011 թ. ապրիլ ամսվա տվյալներից, կան նաև Հայաստանի և մի շարք այլ երկրների մարտ ամսվա համեմատական տվյալներ:
Հիշեցնենք, որ Հայաստանում 2011 թ. մարտին, 2010 թ. մարտի համեմատ, գնաճը կազմել էր 11.5%, իսկ մարտի ցուցանիշը, 2010 թ. դեկտեմբերի նկատմամբ, կազմել էր 5.2%:
ԵՄ 27 երկրների և ևս 15 երկրների գնաճերի վերաբերյալ այս տարվա մարտի ցուցանիշները ներկայացված են 2010 թ. դեկտեմբերի նկատմամբ: Ըստ այդմ` եթե Հայաստանում գնաճի այդ ցուցանիշը կազմել է 5.2%, ապա ԵՄ 27 երկրներում միջինում այն 1.2% է եղել: Ընդ որում` ԵՄ երկրներից ամենաբարձր գնաճն արձանագրվել է Սլովակիայում` 2.8%, իսկ մյուս երկրներում այն ավելի ցածր է եղել:
Մյուս 15 երկրներից Հայաստանից ավելի բարձր գնաճ ունեցել են Ղրղզստանը (6.4%) և Ուկրաինան (6.1%): Մյուս 13 երկրներում արձանագրվել է գնաճի այդ ցուցանիշի 4.9%-ից պակաս արժեք: Այսինքն` համեմատվող 42 երկրներից Հայաստանից բարձր գնաճ ունեցել են միայն 2 երկրներ: