Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի տնտեսությունը հաջորդ տարի (մեկնարկում է մարտի 20-ին) ավելի քիչ կախված կլինի նավթի վաճառքից ստացվող եկամուտներից։ Այս մասին Ասալույեհ քաղաքում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին։
Նա մասնակցել է աշխարհի խոշորագույն «Հարավային Փարս» գազահանքի 15-րդ և 16-րդ հատվածների շահագործման հանձնման արարողությանը։ Ռուհանին խոստացել է, որ հաջորդ տարին Իրանի տնտեսության համար կլինի տնտեսական վերելքի տարի, և որ Իրանի բյուջեում նավթային եկամուտները կազմելու են միայն 25 տոկոս։
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2016 թվականին Իրանի ՀՆԱ-ն կաճի 5.8 տոկոսով, իսկ 2017 թվականին՝ 6.7 տոկոսով։










































