ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վստահ է, որ Մադրիդի «Ռեալ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հաջողությունների կհասնի զբաղեցրած պաշտոնում:
«Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում Զիդանը փոխարինել է Ռաֆայել Բենիտեսին, ով հեռացվել է աշխատանքից անբավարար արդյունքների համար:
«Վստահ եմ, որ Զիդանը հաջողությունների կհասնի: Նա օժտված է անհրաժեշտ բոլոր որակներով: Եթե կա մեկը, ով գիտի, թե ինչ է ֆուտբոլը, ապա դա Զիդանն է: Նա նոր և դժվարին փորձ ձեռք կբերի: Իհարկե, ցանկացած մարզչի համար դժվար է կարիերայի սկզբնամասում գլխավորել համաշխարհային ֆուտբոլի գրանդերից մեկը»,- Sport-ը մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը:









































