«Ալ-Քաիդա» խմբավորումը իր մի քանի տասնյակ կողմնակիցների մահապատժի համար Սաուդյան Արաբիայի իշխանություններին սպառնացել է հաշվեհարդարով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Հաղորդագրությունում ասվում է, որ դա նվեր կդառնա Էր-Ռիադի արևմտյան կողմնակիցների համար։
Ավելի վաղ ԴԱԻՇ-ի գրոհայինները սպառնացել էին կործանել Սաուդյան Արաբիայի բանտերը, որոնցում պահվում են ջիհադականները։








































