Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 3/23 ընտրատեղամասում «Ազատություն» ռադիոկայանը ընտրախախտման ականատես է եղել. քաղաքացի Հարություն Մինասյանը, ով եկել էր ընտրելու, բացահայտել է, որ իր փոխարեն արդեն քվեարկել են։
Փաստի առթիվ արձանագրություն կազմվեց։
«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ընտրողի ընտրական իրավունքը կվերականգնվի արդյո՞ք, ընտրական հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Վարդան Գալստյանը պատասխանել է, որ կփորձեն։








































