Ճապոնիայում մշակում են փոքր, բարձր զգայնության սենսոր, որի միջոցով հնարավոր կլինի պարզել մարդու օրգանիզմում քաղցկեղի կամ այլ ծանր հիվանդությունների առկայությունը՝ շնչառությամբ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:
Ենթադրվում է, որ տվիչը կգրանցի բնորոշ օրգանական միացությունները, որոնք առկա են հիվանդ մարդու արտաշնչած օդում:
Սարքը հնարավոր կլինի հեշտությամբ միացնել սմարթֆոնին և ինքնուրույն հետազոտվել: Ստացված ամբողջ տեղեկությունը կերևա էկրանին:
Գիտնականները մտադիր են հասնել նաև նրան, որ սարքը պարզի՝ մասնավորապես, որ ներքին օրգանն է ուռուցքով հիվանդ:
Մասնագետներն արդեն ստեղծել են սարքի նախատիպը, սակայն դրա վերջնական մշակման համար մի քանի տարի կպահանջվի:
Հաղորդվում է, որ նախագծին մասնակցում են մի քանի ճապոնական խոշոր ընկերություններ, ինստիտուտներ և համալսարաններ:










































