Ըստ Ազգային վիճակագրական ծառայության քիչ առաջ հրապարակած տվյալների` այս տարվա ապրիլ ամսին, 2010 թ. ապրիլ ամսվա համեմատ, սպառողական ապրանքների գները աճել են 8.9%-ով (տասներկուամսյա գնաճ): Հիշեցնենք, որ մարտին տասներկուամսյա գնաճը կազմել էր 11.5%: Այսինքն` տասներկուամսյա գնաճը միանիշ թիվ է կազմել` նվազման միտում դրսևորելով:
Նշենք, որ նվազել է նաև պարենային ապրանքների գների աճի տեմպը: Մարտի 17.1%-ի փոխարեն, ապրիլին պարենային ապրանքների տասներկուամսյա գնաճը կազմել է 15.9%: Նշենք նաև, որ 2011 թ. հունվար-ապրիլի գնաճը, 2010 թ. հունվար-ապրիլի նկատմամբ, կազմել է 10.5%` հունվար-մարտի համապատասխան ցուցանիշի 11.1%-ի փոխարեն: