Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը որոշել է չեղարկել իր այցը Դավոսի Համաշխարային տնտեսական ֆորում, որին նախկինում կանոնավոր կերպով մասնակցություն է ունեցել։ Այցի չեղարկման պատճառը կապված է երկրում ներքին լարվածության սրման հետ, որը պայմանավորված է փախստականներին առնչվող իրավիճակով։ Այս մասին գրում է Financial Times-ը։
Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասի խոսքով՝ հարձակումները, որոնց ներգաղթյալների կողմից կանայք ենթարկվել են Քյոլնում, Շտուտգարտում, Համբուրգում և երկրի մի շարք այլ քաղաքներում, դարձել են «կազմակերված հանցավորության միանգամայն նոր մակարդակ»։










































